Շակիրա.Արդյո՞ք իմ ընկերն ինձ սեքսուալ է համարում ծննդաբերությունից հետո

Շակիրա.Արդյո՞ք իմ ընկերն ինձ սեքսուալ է համարում ծննդաբերությունից հետո

Իսպանացի ֆուտբոլիստ Խերարդ Պիկեյի ընկերուհին՝ Շակիրան, ամերիկյան «The Ellen DeGeneres Show» հաղորդման ժամանակ խոսել է անձնական կյանքի և ծննդաբերությունից հետո Պիկեին կորցնելու վախի մասին:

-Սարսափելի է ծննդաբերությունից հետո առաջին անգամ հայելու մեջ նայել: Ես նման էի շարպեյի (շան ցեղատեսակ): Այդ պահին ես մտածեցի՝ Աստվա’ծ իմ, կարո՞ղ եմ երբևէ սեքսուալ լինել, արդյո՞ք իմ ընկերն ինձ սեքսուալ է համարում ծննդաբերությունից հետո,-ասել է երգչուհին:

Ամեն դեպքում զույգը շարունակում է աչքի ընկնել ջերմ հարաբերություններով, իսկ Շակիրայի կազմվածքը վերականգնվում է:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում