Մովսիսյանը մարզվում է ընդհանուր խմբում, բայց կարող է բաց թողնել «Կրասնոդարի» հետ խաղը
15/05/2013 15:17
Նմանատիպ
«Սպարտակի» այսօրվա մարզման մի մասը ընդհանուր խմբում է անցկացրել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը;
Հայ հարձակվողը մարզման ընթացքում վարժություններ է կատարել ընդհանուր խմբի հետ, իսկ մնացած մասում մարզվել է անհատական ծրագրով:
-Ցավեր արդեն չեմ զգում: Աստիճանաբար սկսում եմ մարզավիճակ հավաքել,- մարզումից հետո ասել է Մովսիսյանը:
Դեռևս պարզ չէ, թե կկարողանա արդյոք հարձակվողը մասնակցել «Կրասնոդարի» հետ առաջիկա հանդիպմանը, որը կկայանա շաբաթ օրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում