Աբիդալը, Վիլյան ու ևս ութ խաղացողներ ամռանը կարող են լքել «Բարսելոնան»

Աբիդալը, Վիլյան ու ևս ութ խաղացողներ ամռանը կարող են լքել «Բարսելոնան»

«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետան կազմել է այն խաղացողների ցուցակը, որոնց ակումբը պատրաստվում է վաճառել առաջիկա միջմրցաշրջանում:

Այդտեղ հայտնվել են հետևյալ ֆուտբոլիստները. պաշտպաններ’ Էրիկ Աբիդալ, Ադրիանո, Մարկ Մունյեսա, Անդրեու Ֆոնտաս («Մալյորկա»), կիսապաշտպաններ’ Խոնաթան Դոս Սանտոս, Սերխի Ռոբերտո («Բարսելոնա Բ»), Իբրահիմ Աֆելլայ («Շալկե-04»), հարձակվողներ’ Դավիդ Վիլյա, Բոյան Կրկիչ («Միլան») ու Իսաակ Կուենկա («Այաքս»):

Ենթադրվում է, որ թիմի կազմը հաջորդ մրցաշրջանում կարող է էականորեն կրճատվել, հաշվի առնելով նաև այն, որ ամռանը առաջին թիմ կփոխադրվեն ակումբի երկրորդ կազմի չորս ֆուտբոլիստներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում