Շեվչենկո.Ամստերդամում կերկրպագեմ «Չելսիին»
15/05/2013 16:10
Նմանատիպ
«Միլանի», «Չելսիի», կիևյան «Դինամոյի» և Ուկրաինայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Շեվչենկոն ուկրաինական «Այսօր» պարբերականին տված հարցազրույցում պատմել է Եվրոպայի և Չեմպիոնների լիգաների եզրափակիչ խաղերին ներկա լինելու մտադրությունների մասին:
-Պլանավորում եմ Ամստերդամում ներկա լինել «Չելսի»-«Բենֆիկա» խաղին և երկրպագել նախկին թիմիս, ինչպես նաև գնալ Լոնդոն՝ «Բավարիա»-«Բորուսսիա» խաղին Անատոլիյ Տիմոշուկին աջակցելու համար: Ես նայում եմ այդ խաղերը, քանի որ ինձ համար հետաքրքիր է ֆուտբոլի զարգացումը: Գերմանական երկու թիմերն էլ հենց այնպես չեն անցել ՉԼ-ի եզրափակիչ: Գերմանական ֆուտբոլը բարձունքի վրա է, և մենք արդեն քանի տարի է՝ հետևում ենք այդ զարգացումներին,-ասել է Շեվչենկոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում