Չեխը ցանկանում է հաղթել հիմնական ժամանակում

Չեխը ցանկանում է հաղթել հիմնական ժամանակում

«Չելսիի» դարապասապահ Պետեր Չեխը հույս ունի, որ լոնդոնյան ակումբն այսօր Եվրոպա լիգայի եզրափակչի հիմնական ժամանակում կկարողանա հաղթանակ տոնել «Բենֆիկայի» նկատմամբ: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում Չեխն ասել է.

-Վերջում արդեն կարևոր էլ չէ` ինչպես ես հաղթում եվրոգավաթի եզրափակչում: Եթե պետք է 11 մետրանոց հարվածներ լինեն, ապա թող լինեն, բայց ես վստահ եմ` խաղը հետաքրքիր և բարդ է լինելու երկու թիմերի համար էլ:

Եզրափակչում 11 մետրանոցներով հաղթելու և պարտվելու փորձ ունենք, տեսնենք` այս անգամ ինչ կլինի: Սակայն, այնուհանդերձ իդեալական կլինի, եթե հաղթենք հիմանական ժամանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում