Ստավանգերի գերմրցաշար. Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վան Հաոյի հետ

Ստավանգերի գերմրցաշար. Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վան Հաոյի հետ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատային գերմրցաշարում այսօր տեղի են ունենում 7-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը Վան Հաոն էր: Շախմատիստները 37-րդ քայլում պարտիան ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Այժմ հայ գրոսմայստերն ունի 4 միավոր, իսկ Վան Հաոն` 2.5:

Հավելենք` վաղը մրցաշարում մեկօրյա դադար է լինելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում