Չավի. Կասիլյասն արժանի չէ նման վերաբերմունքի

Չավի. Կասիլյասն արժանի չէ նման վերաբերմունքի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին անդրադարձել է Իսպանիայի հավաքականում իր թիմակից և ընկեր Իկեր Կասիլյասի` պահեստայինների նստարանին լինելու թեմային:

Հիշեցնենք, որ ձեռքի վնասվածքի ապաքինումից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ոչ մի կերպ խաղաժամանակ չի հատկացնում Կասիլյասին:

Չավին AS-ի հետ զրույցում ասել է հետևյալը.

-Ես ինձ վատ եմ զգում, երբ տեսնում եմ` Իկերի նման տղայի ապրումները: Նա իմ ընկերն է, լիդեր է, ավագ և նման վերաբերմունքի արժանի չէ: 

Իսկ Ժոզե Մոուրինյոյի` «Ռեալում» մնալ-չմնալու հարցի շուրջ Չավին ասել է, որ ոչինչ չգիտի, սակայն պորտուգալացի մարզիչը մինչև վերջ մրցակցել է իր թիմի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում