Հնարավոր է` Մարեյը չմասնակցի «Ռոլան Գարոսին»
15/05/2013 22:28
Նմանատիպ
Հռոմի մրցաշարում այսօր Էնդի Մարեյը մեջքի ցավերի պատճառով չկարողացավ մինչև վերջ մասնակցել Մարսել Գրանոլերսի հետ խաղին:
BBC-ի հետ զրույցում բրիտանացի թենիսիստն ասել է, որ ամենայն հավանականությամբ ստիպված կլինի չմասնակցել «Ռոլան Գարրոսին».
-Ես շատ կզարմանամ, եթե կարողանամ խաղալ Փարիզում: Ստիպված եմ լինելու բաց թողնել այս մրցաշարը:
Հավելենք` «Ռոլան Գարրոսը» մեկնարկում է մայիսի 26-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում