Չավի. Այնպես եմ տրամադրված, ինչպես պատանեկությանս տարիներին
16/05/2013 11:01
Նմանատիպ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին խոսել է ապագայի իր ծրագրերից.
-Այն, որ ես թիմում ամենաշատ տիտղոս նվաճած ֆուտբոլիստն եմ, միայն իմ աշխատանքը չէ: Սա արել է ամբողջ «Բարսան»: Հույս ունեմ, մյուսները կհետևեն մեր օրինակին: Այս սերունդը կարող է անել դա: Մենք հաղթեցինք առաջնությունը, վառ ու բուռն մրցաշրջան էր:
Ես զգում եմ, որ կարող եմ դեռ 3 տարի էլ խաղալ: Ուզում եմ աշխարհի առաջնությանն էլ մասնակցել: Հիմա էլ այնպես եմ տրամադրված, ինչպես պատանեկությանս տարիներին: