Լեմպարդ. Շատ եմ ցանկանում` հաջորդ տարի էլ մնամ «Չելսիում»

Լեմպարդ. Շատ եմ ցանկանում` հաջորդ տարի էլ մնամ «Չելսիում»

«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը Եվրոպա լիգայի եզրափակչում տոնած հաղթանակից հետո մեկնաբանել է ակումբի հետ իր պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը: Հիշեցնենք’ երեկ տեղեկություն հայտնվեց, որ լոնդոնցիների ղեկավարությունը շուտով կիսապաշտպանին մեկամյա պայմանագիր կառաջարկի:

-Կմնա՞մ ես «Չելսիում» ևս մեկ տարի. դա շատ եմ ցանկանում: Մենք դեռ չենք նստել բանակցությունների սեղանի շուրջ, բայց ակումբը լավ է աշխատում, ու նոր պայմանագիր ստանալու հավանականություն կա,- ասել է Լեմպարդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում