Նեյմարը մոտակա ժամերին կարող է դառնալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ
16/05/2013 13:54
Նմանատիպ
«Սանտոսի» հարձակվող Նեյմարը առաջիկա մի քանի ժամվա ընթացքում կարող է համարվել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, հաղորդում է իսպանական մամուլը:
Ավելի վաղ արդեն տեղեկացվել էր, որ կատալոնական ակումբի ներկայացուցիչ Ռաուլ Սանյեհին մեկնել է Բրազիլիա, որպեսզի բանակցություններ վարի «Սանտոսի» ղեկավարության հետ: Պետք է ընդգծել, որ «Բարսելոնան» իր ներկայացուցչին պատրաստվում էր այնտեղ գործուղել հաջորդ շաբաթ, սակայն վերջին իրադարձությունները, կապված Նեյմարի նկատմամբ «Ռեալի» հետաքրքրության ակտիվացման հետ, կատալոնացիներին ստիպեցին շտապել: «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ էր բրազիլացի խաղացողին առաջարկել վեցամյա պայմանագիր ու տարեկան 10 մլն. եվրո աշխատավարձ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում