Գվարդիոլան Չիլիում դասախոսություն կկարդա

Գվարդիոլան Չիլիում դասախոսություն կկարդա

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատրաստվում է մեկնել Չիլի, հաղորդում են հարավամերիկյան ԶԼՄ-ները:

Այդ երկրի ֆուտբոլային համայնքը իսպանացի մասնագետին սպասում է զեկույցով: Գվարդիոլան արդեն խոսել է հարավամերիկյան այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մեքսիկան, Կոլումբիան ու Արգենտինան: Պեպը ներկայացնում է ֆուտբոլի զարգացումների հետ կապված իր տեսակետները: Արգենտինայում նա խոսել է, թե ինչ նշանակություն ունի ֆուտբոլում լիդերությունը:

-Ես Նյու-Յորքում հանդիպեցի Գվարդիոլային ու նրան հրավիրեցի Չիլի: Առաջիկայոմ կկարողանանք լսել լիդերության վերաբերյալ նրա տեսակետները,- ասել է Չիլիի ֆուտբոլային ասոցիացիայի նախկին նախագահ Գարոլդ-Մայնե Նիչոլսը:

Հիշեցնենք’ Գվարդիոլան հաջորդ մրցաշրջանից գլխավորելու է «Բավարիան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում