Բենիտես. «Չելսին» ամռանը 100 մլն. եվրո կծախսի

Բենիտես. «Չելսին» ամռանը 100 մլն. եվրո կծախսի

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը խոսել է ակումբի’ ամառային տրանսֆերային պատուհանի բյուջեի ավելացման մասին:

-Հաջորդ մրցաշրջանում «Չելսին» ավելի ուժեղ կլինի, քանի որ ակումբն ամռանը պատրաստ է ծախսել 100 մլն. եվրո: «Չելսին» կգնի երեք կամ չորս նոր ֆուտբոլիստների:

Ես չգիտեմ, թե ով կլինի թիմի նոր գլխավոր մարզիչը: Ես այն մարդը չեմ, ով պետք է խոսի այս մասին: Բայց միայն կընդգծեմ, որ բոլորն այժմ խոսում են միայն մեկ թեկնածուի մասին,- ասել է իսպանացի մասնագետը:

Հիշեցնենք’ ավելի վաղ տեղեկացվում էր, որ լոնդոնյան ակումբը սկզբունքային համաձայնություն է ձեռք բերել «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Անձամբ պորտուգալացի մարզիչը հերքել է այդ տեղեկությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում