Ֆալկաոն 90%-ով արդեն «Մոնակոյի» խաղացող է

Ֆալկաոն 90%-ով արդեն «Մոնակոյի» խաղացող է

«Մոնակոյի» դարպասապահ Դանիել Սուբաշիչը մեկնաբանել է այն տեղեկատվությունը, որ իր ակումբը պատրաստվում է գնել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյին:

-Ես ակումբում լսել եմ, որ Ֆալկաոյի’ մեր թիմ տեղափոխության հավանականությունը 90% է գնահատվում:

Փոքր հավանականություն կա, որ գործարքը կխափանվի, եթե գործին շատ լուրջ կերպով միջամտի «Ռեալը»: Սակայն դա արդեն քիչ հավանական է,- ասել է Սուբաշիչը:

Հիշեցնենք’ ավելի վաղ տեղեկացվում էր, որ ֆրանսիական ակումբը կոլումբիացի հարձակվողի համար կվճարի մոտ 60 մլն. եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում