Դի Կանիոն հետաձգել է ֆուտբոլիստների արձակուրդը

Դի Կանիոն հետաձգել է ֆուտբոլիստների արձակուրդը

«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոն հայտարարել է, որ Անգլիայի առաջնության ավարտից հետո թիմը չի կարողանա հանգստանալ:

-Նրանք, ովքեր արդեն տոմս են գնել և հաջորդ շաբաթ պետք է ճանապարհորդեին, ի զուր գումար են վատնել: Ինչի՞ց են վերցրել, որ երկուշաբթին հանգստի համար հարմար օր է: Պետք էր սկզբում հարցնել ինձ: Տեսնենք, թե ինչ կլինի կիրակի խաղադաշտում, հետո կհավաքվենք ,և ես կասեմ, թե երբ կարելի է սկսել հանգստանալ: Մենք կարող ենք հաղթել, ոչ-ոքի խաղալ կամ պարտվել, բայց` արժանապատվորեն: Հակառակ դեպքում ստիպված կլինեն ավելի քիչ հանգստանալ, քան որևէ մեկը սպասում էր:

Հիշեցնենք, որ 38-րդ տուրում «Սանդերլենդը» կխաղա «Տոտտենհեմի» հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում