Քրիստոֆ Մետցելդերը ավարտել է կարիերան
17/05/2013 13:11
Նմանատիպ
«Շալկե-04»-ի պաշտպան Քրիստոֆ Մետցելդերը ավարտել է իր կարիերան: Հայտնի խաղացողը որոշել է վաղաժամկետ վերջակետ դնել ֆուտբոլիստի իր կարիերային:
Այս մրցաշրջանում Մետցելդերը Բունդեսլիգայում միայն մեկ խաղի է մասնակցել: 32-ամյա ֆուտբոլիստը կշարունակի մնալ ֆուտբոլում, բայց արդեն այլ կարգավիճակում’ որպես Sky հեռուստաընկերության մեկնաբան: Մադրիդի «Ռեալի» ու Դորտմունդի «Բորուսսիայի» նախկին խաղացողը այդ թիմերի հետ դարձել է համապատասխանաբար Իսպանիայի ու Գերմանիայի չեմպիոն: Գերմանիայի հավաքականի կազմում Մետցելդերը մասնակցել է Աշխարհի ու Եվրոպայի մի քանի առաջնությունների եզրափակիչ փուլերի, հիշեցնում է L’Equipe-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում