Ինձագին ու Զեեդորֆը պատրաստվում են մարզչական PRO կարգի արտոնագրեր ստանալ
17/05/2013 14:42
Նմանատիպ
«Միլանի» նախկին ֆուտբոլիստներ Ֆիլիպո Ինձագին ու Կլարենս Զեեդորֆը հուլիսին պատրաստվում են մարզչական PRO կարգի արտոնագրի քննություններ հանձնել, որը նրանց թույլ կտա աշխատել ամենաբարձր մակարդակում, հաղորդում է Milan News-ը:
Հիշեցնենք’ Ինձագին ներկայումս զբաղեցնում է «Միլանի» ակադեմիայի թիմերից մեկի մարզչի պաշտոնը, իսկ Զեեդորֆը ֆուտբոլիստի կարգավիճակում հանդես է գալիս «Բոտաֆոգոյում»:
Ավելի վաղ տեղեկատվություն էր հայտնվել, որ հաջորդ մրցաշրջանից «ռոսսոներիի» երիտասարդական թիմը գլխավորելու է հենց Ինձագին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում