Կասիլյաս. Տարաձայնությունները հետևում են. առջևում գավաթի եզրափակիչն է
17/05/2013 15:09
Նմանատիպ
«Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կոչ է անում կենտրոնանալ Արքայական գավաթի եզրափակչում հաղթանակ տոնելու վրա:
-Այս պահին մենք պետք է հետևում թողնենք մեր վերջին տարաձայնություններն ու խնդիրները, քանի որ առջևում գավաթի եզրափակիչն է: «Ռեալի» հետ մրցակցելու է վտանգավոր մրցակից, իսկ մեր ակումբների հանդիպումների վիճակագրությունն այս պահին նշանակություն չունի: Հաղթանակն ու տիտղոսի նվաճումը մեզ համար կարող են ակումբի պատմության ոչ ամենահաջող մրցաշրջաններից մեկի լավ ավարտ լինել,- ասել է դարպասապահը Marca-ի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում