Մատա. Այժմ ցանկանում եմ «Չելսիի» հետ հաղթել Պրեմիեր լիգան
17/05/2013 15:46
Նմանատիպ
«Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան պատմել է, որ չի ցանկանում բավարարվել եվրոգավաթներում իր թիմի հետ հաղթանակներով: Ֆուտբոլիստը ներկա պահին համարվում է Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի, Աշխարհի առաջնության և Եվրոպայի հիմնական ու երիտասարդական առաջնությունների հաղթող:
-Ես հպարտանում եմ նրանով, ինչին հասել եմ, սակայն չեմ պատրաստվում դրանցով բավարարվել: Այժմ ես ցանկանում եմ «Չելսիի» հետ հաղթել այլ մրցաշարերում, օրինակ’ Պրեմիեր լիգայում: Դա առանձնահատուկ մրցանակ կլինի ինձ համար: Շատ դժվար է երկու անընդմեջ եվրոգավաթ հաղթել, ու դա ստիպում է մեզ հպարտանալ մեր թիմով,- ասել է Մատան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում