Կոնֆեդերացիաների գավաթ-2013. Իտալիայի հավաքականի հայտացուցակը
Նմանատիպ
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հրապարակել է 31 հոգուց բաղկացած թիմի ընդլայնված հայտացուցակը, որը կմասնակցի հունիսի 15-30-ը կայանալիք Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը: Մինչ այս մրցաշարի մեկնարկը, «Սկուադրա Աձուրան» կանցկացնի երկու հանդիպում. մայիսի 31-ին ընկերական խաղ Սան Մարինոյի հետ, իսկ հունիսի 7-ին ընտրական մրցավեճ’ Չեխիայի դեմ:
Ահա ամբողջական հայտացուցակը.
Դարպասապահներ. Ջիանլուիջի Բուֆֆոն («Յուվենտուս»), Սալվատորե Սիրիգու («ՊՍԺ»), Ֆեդերիկո Մարկետի («Լացիո»), Միքաել Ագացցի («Կալյարի»)
Պաշտպաններ. Իգնասիո Աբատե («Միլան»), Լուկա Անտոնելլի («Ջենոա»), Դավիդե Աստորի («Կալյարի»), Անդրեա Բարցալյի («Յուվենտուս»), Լեոնարդո Բոնուչչի («Յուվենտուս»), Ջորջիո Կյելլինի («Յուվենտուս»), Մատիա դե Շիլյո («Միլան»), Կրիստիան Մաջիո («Նապոլի»), Անջելո Օգբոննա («Տորինո»), Անդրեա Ռանոկիա («Ինտեր»)
Կիսապաշտպաններ. Ալբերտո Ակվիլանի («Ֆիորենտինա»), Ջակոմո Բոնավենտուրա («Ատալանտա»), Անտոնիո Կանդրեվա («Լացիո»), Ալեսիո Չերչի («Տորինո»), Դանիելե Դե Ռոսսի («Ռոմա»), Ալեսանդրո Դիամանտի («Բոլոնյա»), Էմանուելե Ջիակերինի («Յուվենտուս»), Կլաուդիո Մարկիզիո («Յուվենտուս»), Ռիկարդո Մոնտոլիվո («Միլան»), Անդրեա Պիռլո («Յուվենտուս»), Անդրեա Պոլի («Սամպդորիա»)
Հարձակվողներ. Մարիո Բալոտելլի («Միլան»), Ստեֆան Էլ-Շարաավի («Միլան»), Ալբերտո Ջիլարդինո («Բոլոնյա»), Սեբաստյան Ջիովինկո («Յուվենտուս»), Պաբլո Օսվալդո («Ռոմա»), Մարկո Սոու («Կալյարի»)
Հետևեք մեզ նաև Telegram-ում