Հենրիխ Մխիթարյանը հերքել է իր և Արևիկ Ուդումյանի ընկերության մասին լուրերը

Հենրիխ Մխիթարյանը հերքել է իր և Արևիկ Ուդումյանի ընկերության մասին լուրերը

«Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը հերքել է շրջանառվող այն խոսակցությունները, որոնց համաձայն` ինքը և Արևիկ Ուդումյանն ընկերություն են անում: Այս մասին հաղորդում է Esyes.am-ը:

Մխիթարյանը կայքի հետ զրույցում ասել է.

-Նման բան չկա: Մենք զուտ ընկերական հարաբերություններ ունենք, իրար հետ շատ լավ ենք, սակայն մտերիմ չենք:

Նման լուրերը հերքել է նաև Արևիկ Ուդումյանը.

-Մենք լավ ընկերներ ենք, լավ ծանոթներ: Այդքանը: Հենրիխը շատ լավ մարդ է, շատ լավ ֆուտբոլիստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում