Լևոն Հայրապետյան. Հույս ունեմ առաջիկա խաղերին օգնելու Հայաստանի հավաքականին

Լևոն Հայրապետյան. Հույս ունեմ առաջիկա խաղերին օգնելու Հայաստանի հավաքականին

Հայաստանի ազգային հավաքականի և  Գդանսկի «Լեխիայի» պաշտպան Լևոն Հայրապետյանը նախորդ տարվա սեպտեմբերին կայացած Բուլղարիա-Հայաստան հանդիպման ժամանակ՝ ստացած վնասվածքից հետո չի մասնակցել և ոչ մի հանդիպման:

ՀՖՖ պաշտոնական կայքը հաղորդում է, որ մոտ ժամանակներս Հայրապետյանն արդեն կարող է վերադառնալ խաղադաշտ:

-Հիմա ինձ համեմատաբար լավ եմ զգում: Մայիսի 24-ին կմիանամ իմ թիմին՝ Գդանսկի «Լեխիային», և կսկսեմ մարզվել կանոնավոր կերպով: Դժվար է ասել՝ որքան արագ կկարողանամ լավ մարզավիճակ հավաքել, բայց շատ կարևոր է, որ ամենադժվար փուլը մնացել է ետևում: Հույս ունեմ արդեն մոտակա խաղերին օգնելու ինչպես իմ թիմին, այնպես էլ Հայաստանի հավաքականին,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է Լևոն Հայրապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում