Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը կմասնակցեն Աշխարհի գավաթին

Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը կմասնակցեն Աշխարհի գավաթին

Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը Լեհաստանի Լեգնիցա քաղաքում ավարտված Եվրոպայի 14-րդ անհատական առաջնության արդյունքներով իրավունք ստացան մասնակցելու օգոստոսի 10-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում սկսվելիք Աշխարհի գավաթին: 

Նշենք, որ մինչ այդ Աշխարհի գավաթի ուղեգրեր արդեն ունեին Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում