«Միլանն» Ալոնսոյի համար պատրաստ վճարել 15 մլն եվրո

«Միլանն» Ալոնսոյի համար պատրաստ  վճարել 15 մլն եվրո

Goal.com-ի հաղորդած տեղեկությունների համաձայն` «Միլանի» ղեկավարությունը մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ Խաբի Ալոնսոյին ձեռք բերելու նպատակով պաշտոնական առաջարկություն անել «Ռեալին»:

Եթե Խաբի Ալոնսոն համաձայնի հեռանալ Մադրիդից, իտալական ակումբը նրա տեղափոխության համար պատրաստ կլինի վճարել 15 մլն եվրո: Ալոնսոյի` «Միլան» տեղափոխվելուն կարող է խոչընդոտել աշխատավարձի հարցը. իսպանացին չի ցանկանում 4 մլն եվրոյից պակաս վարձատրություն ստանալ:

Հավելենք` 31-ամյա կիսապաշտպանի ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև եկող տարվա ամառ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում