Ստավանգերի գերմրցաշար. Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց

Ստավանգերի գերմրցաշար. Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկօրյա հանգստից հետո վերսկսեց շախմատային գերմրցաշարը:

Այսօր` 8-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցեց Վեսելին Թոփալովի հետ։ Շախմատիստները պարտիան ավարտվեց 41-րդ քայլին՝ ոչ-ոքի արդյունքով:

Այս պարտիայից հետո Արոնյանն ունի 4.5, իսկ Թոփալովը` 3.5 միավոր: Հավելենք` վաղը հայ գրոսմայստերը մրցելու է Մագնուս Կարլսենի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում