Լևոն Արոնյան. Դյուրին պայքարից չհոգնեցի
17/05/2013 20:33
Նմանատիպ
Լևոն Արոնյանը Ստավանգերում ընթացող Norway Chess 2013-ի 8-րդ տուրում Վեսելին Թոփալովի հետ ոչ-ոքի ավարտված պարտիային հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հետևյալը.
-Ամբողջ օրը ծանրաբեռնված էի, սակայն այսպիսի դյուրին պայքարից հետո չհոգնեցի։ Պարտիայի արդեն միջնամասում հասկացա, որ մենք ոչ-ոքիի համար ենք խաղում։ Վաղը մրցելու եմ Մագնուս Կարլսենի հետ։ Այդ մրցամարտը ոչնչով չի տարբերվի մյուսներից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում