Սերենա Ուիլյամս.Հիմա իմ կարիերայում լավագույն շրջանն է
17/05/2013 22:50
Նմանատիպ
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մեկնաբանել է իր խաղը Հռոմի քառորդ եզրափակչում, որտեղ նա հաղթեց Կարլա Սուարես-Նավարրոյին 6:2, 6:0 հաշվով:
-Ես զգում էի, որ այսօր հենց սկզբից պետք է լավ խաղայի: Ես կենտրոնացած էի խաղիս վրա և շատ ուրախ եմ, որ դուրս եկա կիսաեզրափակիչ: Հիմա իմ նպատակը այս մրցաշարի մնացած երկու խաղը հաղթելն է: Ինչ վերաբերում է անընդմեջ նվաճած 22-րդ հաղթանակիս, ապա ես մեծ նշանակություն չեմ տալիս դրան: Զգում եմ, որ հիմա իմ կարիերայում լավագույն շրջանն է: Ես ուզում եմ ցուցադրել լավ թենիս, հաղթել խաղեր, մրցաշարեր,-ասել է թենիսիստուհին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում