Ռամոս. Այս տարի դատարկաձեռն մնացինք

Ռամոս. Այս տարի դատարկաձեռն մնացինք

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Արքայական գավաթում «Ատլետիկոյից» կրած պարտության մասին.

-«Ատլետիկոն» արժանի էր հաղթանակին: Խփած գնդակից հետո մենք թուլացանք, ու նրանք օգտվեցին առիթից: Մենք 4 թե 5 հիանալի պահ ունեցանք, բայց դրանք իրացնել չստացվեց:

Այդպիսին է իրականությունը` այն պետք է ընդունել: Երկրպագուներին այլևս բան չունենք ասելու, քանի որ ոչինչ չենք հաղթել: Այս տարի դատարկաձեռն մնացինք և հիմա պետք է մտածել գալիք մրցաշրջանի մասին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում