Ալբիոլ. Առանց տիտղոսների մրցաշրջանը ձախողում է «Ռեալի» համար

Ալբիոլ. Առանց տիտղոսների մրցաշրջանը ձախողում է «Ռեալի» համար

«Ռեալի» պաշտպան Ռաուլ Ալբիոլը Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի’ «Ատլետիկոյի» հետ խաղում կրած պարտությունից հետո նշել է, որ մրցաշրջանը իր թիմի համար անհաջող ստացվեց, հաղորդում է իսպանական մամուլը:

«Արքայական» ակումբը այդ մրցավեճում բացեց հաշիվը, սակայն երկու անգամ էլ խաղը վերսկսեց դաշտի կենտրոնից:

-Խաղը շատ հաջող սկսվեց մեզ համար: Հետագա 20 րոպեներին մրցակիցը իշխում էր խաղադաշտում, սակայն գոլային պահեր այդքան էլ շատ չէին ստեղծում: Երկրորդ կեսում մենք մրցակցի դարպասը գրավելու ոչ մեկ հնարավություն ունեինք, սակայն չկարողացանք օգտագործել դրանք: Այնպես որ, ոչինչ այլևս չի մնում, քան շնորհավորել «Ատլետիկոյին» հաղթանակի առթիվ: Իսկ «Ռեալի» համար առանց տիտղոսների մրցաշրջանը կարելի է ձախողված համարել,- ասել է Ալբիոլը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում