«Բարսելոնան» հետաքրքրված է Կիևի «Դինամոյի» դարպասապահով

«Բարսելոնան» հետաքրքրված է Կիևի «Դինամոյի» դարպասապահով

Կիևի «Դինամոյի» դարպասապահ Մաքսիմ Կովալը հայտնվել է «Բարսելոնայի» ցանկալի ձեռքբերումների ցանկում, ովքեր թիմի ներկայիս դարպասապահ Վիկտոր Վալդեսին փոխարինելու հավանական թեկնածուներն են: Հիշեցնենք’ վերջինս հրաժարվել է նոր պայմանագիր կնքել կատալոնական ակումբի հետ:

«Կապտանռնագույնները» դիտարկում են Ուկրաինայի հավաքականի 20-ամյա դարպասապահի թեկնածությունը: Հավանական տրանսֆերների ցանկում են նաև Խոսե Մանուել Ռեյնան’ «Լիվերպուլից», Մարկ-Անդրե Տեր Ստեգենը’ Մյունխենգլադբախի «Բորուսսիայից», Վիսենտե Գուայտան’ «Վալենսիայից» ու Տիբո Կուրտուան’ «Ատլետիկոյից», ում իրավունքները, սակայն, պատկանում են «Չելսիին», հաղորդում է Sport.es-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների’ Կովալի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն. եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 33 խաղերում դարպասապահը 29 գնդակ է բաց թողել, այդ թվում’ չորսական գնդակ Չեմպիոնների լիգայում ու Մունդիալ-2014-ի ընտրական փուլում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում