Ֆերգյուսոն. Բեքհեմը դեռ երիտասարդ տարիքում տարբերվում էր բոլորից

Ֆերգյուսոն. Բեքհեմը դեռ երիտասարդ տարիքում տարբերվում էր բոլորից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է իր թիմի նախկին ու «ՊՍԺ»-ի ներկայիս խաղացող Դևիդ Բեքհեմի’ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարիերան ավարտելու որոշումը:

-Դևիդը հիանալի կարիերա է ունեցել: Ուրախ եմ, որ նա կարողացել է կատարելագործել իր խաղը ֆուտբոլում յուրաքանչյուր նոր քայլ անելիս: Երբ նա տեղափոխվեց Ամերիկա, շատերը մտածեցին, որ դա կարիերայի ավարտ է, բայց ամեն ինչ այլ էր:

Ես ուզում եմ ընդգծել, որ Դևիդը միշտ պայքարող ֆուտբոլիստ է եղել: Դեռ երիտասարդ տարիքում տարբերվում էր բոլորից ու թիմի իր խաղընկերներից միշտ առաջ էր անցնում իր արդյունքներով,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է շոտլանդացի մասնագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում