Բեքհեմը կարող է դառնալ ՄԼՍ-ի ակումբներից մեկի սեփականատերը
18/05/2013 15:01
Նմանատիպ
Շուտով կարիերան ավարտող Դևիդ Բեքհեմը կարող է վերադառնալ ֆուտբոլ’ ՄԼՍ-ի ակումբներից մեկի սեփականատիրոջ կարգավիճակով;
-Մենք դեռ պետք է նախնական բանակցություններ անցկացնենք Բեքհեմի փաստաբանների ու նրա հետ աշխատող մարդկանց հետ: Դեռ պետք է որոշել’ արդյոք որ քաղաքի թիմը նրան ամենից շատ կհետաքրքրի:
Առայժմ մենք կոնկրետ քննարկումներ այս հարցի շուրջ չենք սկսել, բայց Դևիդն արդեն հայտնել է իր հետաքրքրությունը,- ասել է ՄԼՍ-ի’ հասարակայնության հետ կապերի փոխնախագահ Դեն Կորտեմանշը:
Հիշեցնենք’ Բեքհեմը 2007 թվականից սկսած հինգ տարի շարունակ ելույթ է ունեցել ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս-Անջելես Գելեքսի» թիմում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում