Վան Պերսի. Միֆ է, թե Մանչեսթերում երկրպագում են միայն «Սիթիին»

Վան Պերսի. Միֆ է, թե Մանչեսթերում երկրպագում են միայն «Սիթիին»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին հերքել է, թե «կարմիր սատանաների» բոլոր երկրպագուները ապրում են Մանչեսթերից դուրս:

-Ես այս թեմայի շուրջ Նայջլ դե Յոնգի հետ զրուցել եմ մի քանի տարի առաջ, երբ նա դեռ հանդես էր գալիս այս քաղաքում: Նա ասում էր, որ Մանչեսթերում ապրում են միայն «քաղաքայինների» երկրպագուները, իսկ «Յունայթեդի» համակիրները հետևում են թիմի խաղերին ամբողջ աշխարհում:

Դա մի քիչ տարօրինակ էր հնչում: Ու այժմ ես երկուշաբթի օրը տեղի ունեցած չեմպիոնական մեր շքերթից հետո կարող եմ ասել, որ դա ճիշտ չէ, այլ ընդամենը միֆ: Երկրպագուների տոկոսային հարաբերակցությունը, հնարավոր է, 50-50 է: Իսկ երկուշաբթի տպավորություն կար, որ այն 80-20% է,- ասել է հոլանդացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում