Ֆերգյուսոն. Ռունիի ապագան իմ խնդիրը չէ

Ֆերգյուսոն. Ռունիի ապագան իմ խնդիրը չէ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է թիմի հարձակվող Ուեյն Ռունիի շուրջ ստեղծված իրավիճակը:

Հիշեցնենք’ 27-ամյա անգլիացին պատրաստվում է հեռանալ «Օլդ Թրաֆֆորդից»: Միևնույն ժամանակ, շոտլանդացի մասնագետը վաղն իր հրաժեշտի խաղը կանցկացնի մանչեսթերյան ակումբի ղեկին:

-Ես Ռունիի հարցով չեմ զրուցել Մոյեսի հետ: Ես վստահ եմ, որ Դևիդը կլուծի այս խնդիրը այն բանից հետո, երբ աշխատանքի անցնի այստեղ:

Ես պատկերացում չունեմ, թե ինչու է Ուեյնը ցանկանում հեռանալ, բայց դա արդեն իմ խնդիրը չէ: Նման հարցերը իմ պատասխանատվության տակ չեն ընկնում,- ասել է Ֆերգյուսոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում