Բարձրագույն խմբի առաջնություն. Տրվեցին վերջին հարցերի պատասխանները

Բարձրագույն խմբի առաջնություն. Տրվեցին վերջին հարցերի պատասխանները

Հայաստանի Բարձրագույն խմբի 21-րդ առաջնությունն այլևս անցյալում է: 

Վերջին` 42-րդ տուրում «Միկան» հյուրընկալվելիս պարտություն կրեց Կապանի «Գանձասարից». հանդիպման միակ գոլը 31-րդ րոպեին հեղինակեց Նարեկ Բեգլարյանը:

«Բանանցը» 0:2 հաշվով պարտություն կրեց «Ուլիսից» և առաջնությունն ավարտեց վերջին հորիզոնականում: Գոլերի հեղինակներն են Մկրտիչ Նալբանդյանը և Արսեն Բալաբեկյանը:

Առաջնության չեմպիոն Գյումրու «Շիրակը» հաղթանակ տոնեց նաև վերջին տուրում` «Իմպուլսի» հետ խաղում` 0:2: Գոլերը հեղինակեցին Դամ Դիոպը և Լևոն Պաչաջյանը:

Այպիսով, «Շիրակը» 42 խաղում վաստակեց 88 միավոր: «Միկան» 79 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, «Գանձասարը»` 67-ով երրորդն է, «Իմպուլսը» 60-ով հինգերորդը, «Ուլիսը»` վեցերորդը, իսկ «Բանանցը» վերջինը:

«Փյունիկ»-«Արարատ»’ 2:0
Վարազդատ Հարոյան (24), Սարգիս Բալոյան (71)

«Փյունիկը» մնաց չորրորդ տեղում, իսկ «Արարատը»` յոթերորդ տեղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում