Հրայր Մկոյան. Հիմա ինձ համեմատաբար լավ եմ զգում
18/05/2013 19:18
Նմանատիպ
Հայաստանի ազգային հավաքականի և չեխական «Չեշկե Բուդեյովիցեի» պաշտպան Հրայր Մկոյանը մոտ մեկ ամիս է, ինչ չի կարողանում դուրս գալ խաղադաշտ վնասվածքի պատճառով: Ներկայումս Մկոյանը գտնվում է Հայաստանում, որտեղ շարունակում է վերականգնվել վնասվածքից:
«Վիրահատությունից արդեն անցել է 3 շաբաթ: Հիմա ինձ համեմատաբար լավ եմ զգում, բայց մեծ ծանրաբեռնվածություններ տալ չի կարելի: Հենց այդ պատճառով առայժմ միայն հեծանիվ եմ քշում: Միայն երկու շաբաթ հետո կսկսեմ թեթևակի վազել»,-ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Հրայր Մկոյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում