Բեքհեմ. Իմ կարիերան ընտանիքիս ձեռքբերումն է

Բեքհեմ. Իմ կարիերան ընտանիքիս ձեռքբերումն է

Կիսապաշտպան Դևիդ Բեքհեմ ավարտեց ֆուտբոլիստի կարիերան: Բեքհեմը ֆրանսիական առաջնության 37-րդ տուրի «Բրեստի» հետ խաղում թիմի ավագն էր.

-Առանց ընտանիքիս այսքան բանի հասնել չէի կարող: Ես շնորհակալ եմ ծնողներիս իրենց զոհողությունների համար, դա ինձ ստիպել է հավատալ երազանքիս: Ես ամեն ինչով Ցիկտորիային ու երեխաներիս եմ պարտական, ովքեր ինձ աջակցել ու ոգևորել են, որ ամենաբարձր մակարդակով խաղամ: Շնորհակալ եմ բոլոր թիմակիցներիս, որոնցից սովորելու պատիվ եմ ունեցել: Շնորհակալ եմ նաև երկրպագուներիցս, ովքեր միշտ աջակցել են ինձ, ուժ տվել ու հավատացել իմ հաջողություններին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում