Նեյմարը ցանկանում է խաղալ «Բարսելոնայում»
19/05/2013 13:45
Նմանատիպ
«Սանտոսի» նախագահ Օդիլիո Ռոդրիգեսը մեկնաբանել է թիմի հարձակվող Նեյմարի’ «Բարսելոնա» տեղափոխության հնարավորությունները:
-Նեյմարը ցանկանում է խաղալ «Բարսելոնայում», սակայն «Սանտոսը» պետք է դիտարկի նրա հետ կապված բոլոր առաջարկները, այդ թվում’ Մադրիդի «Ռեալինը»:
Սակայն դա չի նշանակում, որ Նեյմարն անպայման կհեռանա: Մենք ցանկանում ենք, որ նա թիմում մնա առնվազն մինչև 2014 թվականը,- ասել է Ռոդրիգեսը:
Հիշեցնենք’ ավելի վաղ տեղեկացվում էր, որ բրազիլացի երիտասարդ հարձակվողն արդեն նախնական համաձայնագիր է ստորագրել կատալոնական ակումբի հետ: Տրանսֆերի հավանական արժեքը 45 մլն. եվրո է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում