Ռոնալդուն կարող է որակազրկվել չորս խաղով

Ռոնալդուն կարող է որակազրկվել չորս խաղով

«Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին չորսխաղյա որակազրկում է սպառնում, եթե Իսպանիայի ֆուտբոլային լիգայի կարգապահական հանձնաժողովը ագրեսիվ որակի նրա պահվածքը: Իսպանիայի գավաթի եզրափակչի’ «Ատլետիկոյի» հետ խաղում պորտուգալացին կարմիր քարտ է ստացել’ մրցակցի խաղացողին Գաբիին ոտքով հարվածելու համար: Ըստ իսպանական ԶԼՄ-ների’ այդ դրվագը կքննարկվի մայիսի 21-ին:

Եթե հանձնաժողովը Ռոնալդուի խախտումը ագրեսիվ որակի, ապա հարձակվողը կարող է չորսխաղյա որակազրկում ստանալ, որը կտարածվի ազգային առաջնության խաղերի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում