Կավանիի ապագան պարզ կլինի մի քանի օրից

Կավանիի ապագան պարզ կլինի մի քանի օրից

«Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիի գործակալ Կլաուդիո Անելուչչին տեղեկացրել է, որ ուրուգվայցի ֆուտբոլիստի ապագայի հարցում հստակություն կմտցվի առաջիկա շաբաթվա ընթացքում:

-Կավանին ներկա պահին պայմանագիր ունի «Նապոլիի» հետ, բայց ամեն ինչ պարզ կդառնա առաջիկա օրերին: Ինչ-որ ակումբի, ում հետաքրքրում է խաղացողի ապագան, պետք է դիմի «Նապոլիին»,- ասել է ֆուտբոլիստի ներկայացուցիչը:

Հարձակվողի գնմամբ հետաքրքրված են եվրոպական մի շարք թոփ-ակումբներ, այդ թվում’ «Ռեալը», «ՊՍԺ»-ն ու «Մանչեսթեր Սիթին»: 26-ամյա Կավանին գլխավորում է Ա Սերիայի ռմբարկուների աղյուսակը’ 33 խաղերում խփած 28 գոլով:</

Հետևեք մեզ նաև Telegram-ում