«Ման. Սիթին» կրկին ֆավորիտ է Ֆալկաոյի համար պայքարում

«Ման. Սիթին» կրկին ֆավորիտ է Ֆալկաոյի համար պայքարում

«Քաղաքայինները» շարունակում են աստղային հարձակվող փնտրել ու հիմնական թեկնածուն համարվում է «Ատլետիկոյի» կոլումբիացի գոլահարը:

Վերջին օրերին ֆուտբոլային աշխարհը անհամբերությամբ սպասում էր, որ Ռադամել Ֆալկաոյի տեղափոխությունը «Մոնակո» կարող է պաշտոնապես հաստատվել: Սակայն նա մոնեգասկեցիների հետ այդպես էլ համաձայնության չեկավ, իսկ անձամբ կոլումբիացին նշեց, որ ոչինչ չգիտի ֆրանսիական թիմ տեղափոխության մասին:

Մարզական տեսակյունից Ֆալկաոն այժմ կարիերայի շարունակության ավելի լավ տարբերակներ ունի: Նա կարող է դառնալ «Մանչեսթեր Սիթիի» հնարավոր նոր գլխավոր մարզչի’ Մանուել Պելլեգրինիի առաջին ձեռքբերումը: Նշվում է, որ «քաղաքայիններն» արդեն համաձայնեցրել են տրանսֆերի արժեքը’ 54 մլն. ֆունտ:

Ֆալկաոյի համար պայքարում Մանչեսթերի ակումբի հիմնական մրցակիցը «Չելսին» է: Լոնդոնցիները, ինչպես հայտնի է, գոլահար հարձակվողի են փնտրում, ով կդառնա թիմի հարձակման առաջատարը; Բացի այդ, սպասվում է, որ Ռադամելի տեղափոխությունը «Սիթի» վերջակետ կդնի այդ թիմում Կառլոս Տևեսի կարիերային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում