«Շախտյորը» ոչ-ոքի խաղաց ետնապահի հետ. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

«Շախտյորը» ոչ-ոքի խաղաց ետնապահի հետ. Մխիթարյանը  մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Ուկրաինայի առաջնության 29-րդ տուրում չեմպիոնական տիտղոսն ապահոված Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվելիս անակնկալ ոչ-ոքի` 3:3 խաղաց մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը զբաղեցնող Զապորոժիյեի «Մետալուրգի» հետ:

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան Միլոշ Յոկիչը (14), Ժուրնիորը (62) և Պիսոցկին (69), իսկ «հանքափորների» գոլերը հեղինակեցին Իսմաիլին (33), Էդուարդոն (75) և Թայսոնը (93):

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցում էր առաջին իսկ րոպեներից և խաղաց առանց փոխարինման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում