Բալոտելլի. Կանանց և մեծ արագություն սիրելը նորմալ է
19/05/2013 17:14
Նմանատիպ
«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին չի պատրաստվում փոխել իր կենսաոճը: Թեպետ մամուլում հաճախ են հրապարակումները նրա սկանդալային և արտասովոր արարքների վերաբերյալ, Մարիոն դրանցից շատ չի ընկճվում:
-Կարծում եմ` կանանց սիրելը նորմալ է: Իսկ մեքենանե՞րը…այո, սիրում եմ մեծ արագությամբ մեքենաներ և դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում: Իմ կյանքում որոշ դեպքեր տեղի ունեցան, որոնք, ցավոք սրտի, արագ տեղ գտան մամուլում: Սակայն ես չեմ կարծում, թե ինչ-որ վատ բան եմ արել, որպեսզի մարդիկ իմ մասին մտածեն` որպես վատ և խելագար ֆուտբոլիստի: Ես նորմալ երիտասարդ եմ:
Ինձ համար կարևորն այն է, որ շրջապատիս մարդիկ գիտակցում են` իրականում ինչպիսին եմ ես: Իսկ նրանք, ովքեր չեն ճանաչում ինձ, կարդում են իմ մասին թերթերում…,- Բալոտելլիին մեջբերում է tribalfootball.com-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում