Պույոլը և Վանեսսան միասին են ապրում

Պույոլը և Վանեսսան միասին են ապրում

«Բարսելոնայի» ավագ Կարլես Պույոլն ու կատալոնացի մոդել Վանեսսա Լորենսոն միասին են ապրում Պույոլի բնակարանում: Այս մասին հաղորդում են ոչ միայն իսպանական լրատվամիջոցները, այլև «Hello!» ամսագիրը: Ըստ շրջանառվող լուրերի՝ զույգի ընտանիքներն արդեն հանդիպել և ծանոթ են միմյանց:

Զույգը երջանիկ է և հնարավոր է շուտով ամուսնանա, քանի որ հարցազրույցներից մեկի ժամանակ Պույոլը նշել է, որ մոտակա ժամանակներս պատրաստվում է ամուսնանալ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում