Հանդբոլի կանանց Հայաստանի մ.19 տարեկանների հավաքականը նորից պարտվեց

Հանդբոլի կանանց Հայաստանի մ.19 տարեկանների հավաքականը նորից պարտվեց

Ավստրիայում հանդբոլի կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն այսօր  էլ պարտություն կրեց: 3-րդ խաղում հայ մարզուհիները 15:45 հաշվով զիջեցին Բուլղարիայի ընտրանուն:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին երկու հանդիպումներում Հայաստանը երկու անգամ խոշոր հաշիվներով պարտվել էր նախ Ավստրիային(8:46), ապա`Հոլանդիային(5:60):

4 թիմերից առաջատարը Հոլանդիան է, որը վաստակեց 6 միավոր՝ հաղթելով բոլոր 3 հանդիպումներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում