Հայտնի է Չեմպիոնների լիգայի եզրափակչի գլխավոր մրցավարի անունը

Հայտնի է Չեմպիոնների լիգայի եզրափակչի գլխավոր մրցավարի անունը

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի եզրափակչի’ «Բավարիա» – «Բորուսսիա» հանդիպման մրցավարների նշանակումը: Այդ խաղը կսպասարկի մրցավարական անձնակազմը’ Նիկոլա Ռիցոլիի գլխավորությամբ:

41-ամյա Ռիցոլին ՖԻՖԱ-ի մրցավար է համարվում 2007 թվականից, իսկ սա եվրոգավաթային ընթացիկ մրցաշրջանում նրան վստահված վեցերորդ խաղը կլինի: Ռիցոլին երկու անգամ աշխատել է «Բավարիայի» մասնակցությամբ հանդիպումներում. 2010 թվականին’ «Յունայթեդի» հետ, 2012-ին’ «Բազելի» հետ մրցավեճերում: «Բորուսսիայի» հետ իտալացի մրցավարը մինչ այժմ ոչ մի առնչություն չի ունեցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում