Բեքհեմ. Իմ կարիերայում ես հասել եմ ամեն ինչի
20/05/2013 14:45
Նմանատիպ
«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը մեկնաբանել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստի կարիերան ավարտելու իր որոշումը:
-Առաջիկա երկու ամիսները շատ դժվար կլինեն ինձ համար: Զգում եմ, որ իմ կարիերայում հասել եմ ամեն ինչի: Ես ցանկանում էի հեռանալ որպես չեմպիոն ու դա ստացվեց:
Ես դժգոհ չեմ կարիերաս ավարտել մի ակումբում, որտեղ ես ընդամենը մի քանի ամիս եմ անցկացրել, սակայն ինձ այնպես են վերաբերվում, կարծես այստեղ եմ խաղում արդեն 10 տարի:
Հրաժեշտի խաղի գիշերը անքուն է անցել: Այն առանձնահատուկ էր, քանի որ ես ավարտում եմ կարիերաս: Ինձ միայն մեկ խաղ է մնացել, իսկ հետո’ վերջ,- ասել է Բեքհեմը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում