Լևանդովսկի. Եզրափակչի շանսերը 60-40 են` «Բավարիայի» օգտին

Լևանդովսկի. Եզրափակչի շանսերը 60-40 են` «Բավարիայի» օգտին

Դորտմունդի «Բորուսսիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի’ «Բավարիայի» հետ հանդիպումից ունեցած սպասելիքներից:

-«Բավարիայի» հետ խաղերը ինչպես Բունդեսլիգայում, այնպես էլ որևէ այլ տեղ միշտ էլ հետաքրքիր են անցնում: Ես կնշեի, որ հաղթելու հնարավորությունները 60-40 են’ «Բավարիայի» օգտին: Սակայն պետք է հիշել, որ դա միայն կանխատեսում է, դաշտում ամեն ինչ լրիվ այլ է լինելու: Հիշեք Եվրոպա լիգայի վերջին եզրափակիչը: «Բենֆիկան» շատ լավ խաղաց «Չելսիի» հետ, սակայն նրանց վճռորոշ պահերին չհերիքեց դիպուկությունը: Ամենակարևորը’ այսպիսի խաղերի փորձ ունենալն է: Կարծում եմ’ մեզ մոտ այն կա, ու «Բորուսսիան» արժանի է տիրանալու Չեմպիոնների լիգայի գավաթին,- ասել է Լևանդովսկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում