Վան Պերսի. Նոր մարզիչը` նոր մարտահրավեր է «Յունայթեդի» համար

Վան Պերսի. Նոր մարզիչը` նոր մարտահրավեր է «Յունայթեդի» համար

«Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին խոսել է թիմի նոր գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի հետ աշխատանքից ունեցած սպասելիքներից, ով թիմը կսկսի մարզել հուլիսի 1-ից:

-Մենք հիանալի թիմ ունենք, որն ընդունակ է ավելի շատ տիտղոսներ նվաճել: Վստահ եմ’ դա մեր ուժերի սահմաններում է: Իհարկե, բոլորը անհամբերությամբ են սպասում Մոյեսի հետ աշխատանքին: Նոր մարզիչը’ դա նոր մարտահրավեր է «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Այժմ մենք հանգստի համար բավական շատ ժամանակ ունենք, իսկ հետո ամեն ինչ կսկսենք զրոյից,- ասել է վան Պերսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում