Իբրահիմովիչը ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Իբրահիմովիչը ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ստացել է Ֆրանսիայի առաջնության ամենահեղինակավոր անհատական մրցանակը:

Լավագույն ֆուտբոլիստը որոշվել է քվեարկությամբ, որն անցկացվել է Լիգա 1-ի մարզիչների ու ֆուտբոլիստների շրջանում: Առաջնության ավարտից հետո հայտարարվեց այն մասին, որ «Տարվա խաղացող» անվանակարգում հաղթող է դարձել հենց շվեդ ֆուտբոլիստը: Նա 29 գնդակով գլխավորել է առաջնության ռմբարկուների ցուցակը:

Հիշեցնենք’ Իբրահիմովիչի հետ այս մրցանակի համար պայքարում էին նրա խաղընկերներ Տիագու Սիլվան ու Բլեզ Մատույդին, ինչպես նաև «Սենտ-Էտյենի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

«Բաստիայի» հարձակվող Ֆլորիան Տաուվինը դարձել է լավագույն երիտասարդ խաղացող, իսկ «Սենտ-Էտյենի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտեն Կառլո Անչելոտիի հետ կիսել է լավագույն մարզչի կոչումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում